|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ավստրիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի «երկրորդ ալիք» է սկսվում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը` իր հայրենակիցներին կոչ անելով հետեւել վիրուսի դեմ պայքարի նոր, ավելի կոշտ կանոններին, փոխանցում է AP-ն:
Ավստրիան ուրբաթ օրը հայտնել էր 859 նոր վարակման դեպքի մասին, ինչն ամենաբարձր ցուցանիշն է մարտի վերջից ի վեր:
Կուրցը հայտնել է, որ «այն, ինչ մենք այս պահին ապրում ենք, երկրորդ ալիքի սկիզբն է»: Նա հավելել է, որ իրադարձությունները մայրաքաղաք Վիեննայում «հատկապես դրամատիկ են», եւ քաղաքին բաժին է ընկնում նոր դեպքերի մոտ կեսը: Ավստրիան շուտով կհասնի օրական 1000 վարակման դեպքի ցուցանիշին, ասել է նա: Նա ավստրիացիներին հորդորել է դադարեցնել սոցիալական շփումները, դիմակներ կրել եւ «հնարավորինս լավ» սոցիալական հեռավորություն պահպանել: Նա «ծանր աշուն եւ ձմեռ» է կանխատեսել` չնայած նշել է, որ հաջորդ ամռանն ամեն ինչ պետք է որ հիմնականում նորմալ լինի: