|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանը փետրվարին 19-ին կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցել դրա տարածման սկզբից` փետրվարի 19-ից ի վեր. մեկ օրվա ընթացքում վարակվել է մոտ 3.6 հազար մարդ. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է. «Անցած օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսով վարակման 3574 դեպք գրանցել: Ընդհանուր առմամբ 164.270 դեպք, առողջացել է 127485 մարդ», ու հավելել՝ անցած 24 ժամվա ընթացքում 59 մարդ է մահացել կորոնավիրուսից, զոհերի ընդհանուր թիվը 8071 է։