|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով: Սա համավարակի ամբողջ ընթացքում մեկ օրում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:
Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` վարակվածների ընդհանուր թիվը 1917 է:
Մեկ օրում դուրս է գրվել 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1354 է:
Համավարակի ընթացքում մահացել է 19 վարակակիր: