|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Նրանք Ռուսաստանի Դաշնությունից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում:
Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 46 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ: