|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է երեքով. այս մասին նշվում է վրաց պաշտոնական StopCov կայքում։
Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվող հիվանդների թիվն ավելացել է 7-ով ու կազմել 768 մարդ. Վրաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 14 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինում 2.662 մարդ է գտնվում, հիվանդանոցներում՝ 255 մարդ, Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:
Հիշեցնենք՝ համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 911 է կազմել, իսկ Վրաստանում վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: