|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վրացի մասնագետներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման 11 դեպք. ըստ StopCov-ի թարմացված տվյալների՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 794-ի:
Անցյալ շաբաթվա սկզբին Վրաստանում հայտնաբերում էին կորոնավիրուսով վարակման հաշված դեպքեր՝ օրվա մեջ 1-3 դեպք: Սակայն մայիսի 29-ին հայտնաբերվել էր 8 նոր պացիենտ, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ արդեն 26:
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը կազմում է 624, մահացել է 12 պացիենտ:
Կարանտինի մեջ է 2 494 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 301: Վրաստանի 3 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: