|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 6250-ի, իսկ հիվանդությունից մահացել է 3039 մարդ։ Այս մասին հայտնել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հանրային առողջության ազգային ինստիտուտը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 64 նոր դեպք և մահվան 32 դեպք։ Այսպիսով՝ համաճարակի սկզբից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 250-ի, իսկ մահվան դեպքերի թիվը կազմում է 3 039»,- նշվում է զեկույցում։
Երեկ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի ներկայիս համաճարակը բնութագրել է որպես պատմության մեջ ամենաարագ տարածվողը: