|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր Վրաստանի եւ 54 երկրների նախաձեռնած բանաձեւի նախագիծը՝ «Աբխազիայից եւ Ցխինվալի տարածաշրջանից ներքին տեղահանվածների եւ փախստականների կարգավիճակի մասին»: Դրանով ՄԱԿ-ի ԱԳ-ն ճանաչում է ներքին տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան «Թվիթեր»-ում գրել է, որ քվեարկության նման արդյունքով հաստատվում է վրաց դիվանագիտության հաջողությունը: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը փաստաթուղթը համարում է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը խանգարելու փորձ:
Փաստաթուղթն ընդունվել է ձայների՝ 84 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ: 78 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել: Քվեարկության ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը դահլիճում չի եղել: