|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ուկրաինայի առաջարկած` Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին բանաձևը: Փաստաթուղթն ընդունվել է 66 կողմ, 19 դեմ ձայներով, 72 երկիր ձեռնպահ է մնացել:
Փաստաթղթում դատապարտվում է Ղրիմում ռուս զինծառայողների առկայությունը, ինչպես նաև Սև ծովում և Ազովի ծովում ՌԴ զինված ներկայության մեծացումը:
Ըստ ՄԱԿ-ի կայքի` բանաձևին դեմ քվեարկածների թվում են եղել Հայաստանը, Բելառուսը և Ուզբեկստանը: Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները ձեռնպահ են մնացել: Ադրբեջանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի պատվիրակությունները չեն մասնակցել քվեարկությանը:
РИА Новости-ն հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել քվեարկության արդյունքները` ասելով, որ դա թողնում է առանց մեկնաբանության: