|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է՝ ինչու է երկրի ղեկավարը սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել առանց անհատական պաշտպանիչ միջոցների. այս մասին հայտնում է «Պոդյոմ»-ը:
Նա նշել է՝ նախագահի գործողությունները միտված չեն անվտանգության միջոցներն անտեսելուն. «Նախագահը լիովին վստահում է յուրաքանչյուր ընտրատեղամասում ձեռնարկվող սանիտարական միջոցառումներին»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Պուտինը քվեարկությանը մասնակցել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում: Նա դիմակ և ձեռնոցներ չի կրել, բայց նրան քվեաթերթիկ տրամադրած տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը եղել է անհատական պաշտպանիչ միջոցներով: