|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել 3 հեռախոսազրույց, իսկ Իլհամ Ալիևի կամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` ոչ մի, նշել է.
«Դա կախված է աշխատանքային գրաֆիկից ու նպատակահարմարությունից: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն ունի աշխատանքային շփումների պակաս: Նախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի` իր գործընկերների հետ: Եթե անհրաժեշտություն ծագի, որևէ կասկած չկա, որ Պուտինը կքննարկի դա»: