Միասին կարող ենք
կարևոր
586 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 15:24
Աշխարհ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման, ինչպես նաև Ռուսաստանից Իրանի ժողովրդին Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության մատակարարման գործում ցուցաբերած աջակցության համար։

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում առաջնորդները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների արագ դադարեցմանը և առկա սուր հակամարտության՝ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Մասնավորապես, կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու հարցում։