|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 20-ին արգելափակել է Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը, որով արգելվում է զենքի տեղակայումը տիեզերքում: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Բանաձևի նախագիծը չի ընդունվել», – հայտարարել է ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրու Կոմիսարիուն, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում:
Նախագծին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի յոթ անդամ, նույնքանը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել։
Ապրիլին Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո էր դրել տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից պատրաստված բանաձևի նախագծի վրա։ Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան այն ժամանակ հայտարարել էր, որ արգելքը պետք է վերաբերի նաև սովորական սպառազինությանը և հայտնել էր ԱԽ-ում այլընտրանքային բանաձևի նախագիծ ներկայացնելու պլանների մասին։