|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թեհրանի դեմ սպառազինության էմբարգոյի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախագիծը սպառնալիք է ներկայացնում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին. հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ՝ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման համար. փաստաթուղթը նախատեսվում է քննարկել շուտով:
«Այս նախագիծը ավելի շատ սպառնալիք է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մեխանիզմների և ոչ թե Իրանի համար: Օգտագործելով Անվտանգության խորհուրդը որպես գործիք, Միացյալ Նահանգները ցանկանում է այն թուլացնել, լուծարել կամ ենթարկել: Անհրաժեշտ է ուշադրություն», - նշել է Մուսավին։