|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել Լիբանանին Իսրայելի հարվածների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության առթիվ։ Այդ մասին տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում շտապ նիստ գումարել՝ քննարկելու Իսրայելի ագրեսիան և ահաբեկչական հարձակումները Իրանում և տարածաշրջանում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Ռուսաստանի մշտական ներկայացուցչին ուղարկված նամակում։
Իրանը նաև Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային իրավունքը խախտելու համար և դիտարկել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։