|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանը պահանջել է օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ կապված հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ԱՄՆ-ի կոչի հետ: Այս մասին TASS- ին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«2231 բանաձևի իրագործման հետ կապված վերջին իրադարձությունների կապակցությամբ, Ռուսաստանը խնդրել է բաց հանդիպում անցկացնել օգոստոսի 21-ի առավոտյան», - ասել է նա:
Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնապես տեղեկացրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման մասին: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու 30 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ, Պոմպեոն հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաջակցի ԱՄՆ-ի նախաձեռնությանը: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան անմիջապես հայտարարեցին, որ չեն սատարելու Վաշինգտոնին: Իրանը վստահ է, որ ամերիկյան նախաձեռնությունը ձախողվելու է, քանի որ այն ապօրինի է: