|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի շտապ նիստ՝ Լվովի մարզի վրա Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռով հարվածից հետո: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ նման հարվածը լուրջ անվտանգության սպառնալիք է ներկայացնում եվրոպական մայրցամաքում և փորձություն է անդրատլանտյան հանրության համար։ Մենք պահանջում ենք վճռական պատասխան միջոցներ», - հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պնդում է, որ Լվովի մարզի դեմ կիրառել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ այսպես կոչված «Օրեշնիկ»։
«Մենք դիվանագիտական ուղիներով տեղեկացնում ենք Միացյալ Նահանգներին, մեր եվրոպացի գործընկերներին և բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին այս վտանգավոր հարվածի մանրամասների մասին», - ընդգծել է Սիբիհան։