|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը արձագանքել է Ավստրիայի խորհրդարանում ընդունված որոշմանը:
Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական Sondakika.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ անդրադառնալով Թուրքիայի համար զենքի վաճառքի էմբարգո նախատեսող բանաձևի հաստատմանը՝ Ըշըքը հայտարարել է. «1974թ. Խաղաղության շարժման ժամանակ (Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումը- խմբ.) Թուրքիայի դեմ կիրառվեց շատ ավելի խիստ էմբարգո, քան նախատեսված է այսօր Ավստրիայի կողմից ընդունված բանաձևով: Եվ այն առիթ դարձավ «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության ստեղծման համար»:
Ըստ թուրք նախարարի՝ նման որոշումները միայն ավելի են խթանում պաշտպանական արդյունաբերությունում տեղական զինատեսակների կատարելագործումը:
«Իսկ Ավստրիայի ընդունած այդ որոշումը մենք միանշանակ դատապարտում ենք»,- հավելել է Ըշըքը: