|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։ Այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում։
«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից։ Սա չափազանց ծանր հանցագործություն է, որը չի կարող անարձագանք մնալ»,- ասել է նախարարը։