|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի շարք երկրներում դեսպաններ է նշանակել. այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն, նշելով՝ այդպիսով փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն կդառնա ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ղեկավարը: Բելառուսն ԱՄՆ-ում դեսպան է նշանակել 12 տարվա ընթացքում առաջին անգամ:
Բացի այդ՝ գործակալության տվյալներով՝ Նիդեռլանդներում դեսպան կդառնա Բելառուսի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն:
Գերատեսչության ղեկավարի մեկ այլ տեղակալ՝ Անդրեյ Դապկյունասը, դեսպան կդառնա Ավստրիայում: Նա նաև համատեղության կարգով կստանձնի դեսպանի պաշտոնը Սլովենիայում:Միևնույն ժամանակ նա կդառնա Բելառուսի մշտական ներկայացուցիչը Վիեննայի միջազգային կազմակերպություններում և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ):