|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում` ASEAN-ում (Association of SouthEast Asian Nations) ԱՄՆ դեսպան է նշանակել 47-ամյա Նինա Խաչիկյանին. տեղեկացնում է Asbarez.com-ը:
Ըստ կայքի՝ Խաչիկյանն Ասիայում ամերիկյան քաղաքականության գծով մասնագետ է, աշխատել է Ամերիկյան առաջադիմության կենտրոնի, ինչպես նաև «Ռենտ»-ի նման հիմնարկներում: Նա եղել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999): Ավարտել է Սթենֆորդի համալսարանը:
Նինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցությամբ կմասնակցի ASEAN-ի անդամ երկրների գագաթաժողովներին: