|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ այժմ նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը դարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթի հաղթող, եւ համապատասխան հրամանից հետո նա պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը, եւ այդ դեպքում փոխնախարարի հաստիքը կմնա թափուր, քանի որ պաշտոններն անհամատեղելի են:
ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց. «Այս պահին արդարադատության նախարարի տեղակալ տիկին Գալյանի անունը ընդգրկված է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուների ցուցակում։ Նշված երկու պաշտոնները համատեղել հնարավոր չէ», – հայտնեց նա։
Այսպիսով, Արդարադատության նախարարությունում սեպտեմբերին մեկ հաստիք թափուր կլինի, քանի որ հանձնաժողովը կգործի հենց սեպտեմբերից»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: