կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-07-10 15:51
Հասարակություն

Ստեփանծմինդա քաղաքում հայ վարորդների մասնակցությամբ միջադեպի մանրամասները

Ստեփանծմինդա քաղաքում հայ վարորդների մասնակցությամբ միջադեպի մանրամասները

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստան ցորեն տեղափոխող վարորդների վերաբերյալ: Հիշեցնենք, ահազանգ կար, որ Վրաստանից Հայաստան ցորեն տեղափոխող վարորդները ծեծի են ենթարկվել:

«Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։

Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն»,- տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից: