կարևոր
271 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-15 13:00
Հասարակություն

«Ադրբեջանը դրանով երեք նպատակ է հետապնդում». Օհանյանը՝ Ստեփանակերտում հայ տղամարդու մասնակցությամբ միջադեպի մասին

Անդրադառնալով Ստեփանակերտում հայ տղամարդու մասնակցությամբ միջադեպի մասին Ադրբեջանի տարածած լուրերին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Սեյրանն ասաց, որ Ադրբեջանը դրանով երեք նպատակ է հետապնդում. «Առաջինը տեղեկատվական գործընթացների շրջանակներում է իրականացվում և ուղղված է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանին: Ներքինի համար ինքն ուզում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին և ձևավորում է հայի կերպար, որն իրենից դեռևս սպառնալիք, վտանգ է ներկայացնում: Դա նաև ուղղված է՝ մեզ, որ ինքը դեռևս իր ռազմական նպատակները չի ավարտել ու շարունակելու է»: