|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Շարունակվում է «Ես եմ ծեծել» բողոքի ակցիան ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի դիմաց: Լրագրողների հետ զրույցում քաղաքացի Սիմոն Գաֆալյանը նշեց, որ հենց ինքն է եղել Վարդան Հարությունյանին ծեծողը:
«Ծեծել եմ, որովհետև այլևս չէի կարող հանդուրժել նրա ասածները: Նա չափը շատ անցավ: Ինձ համար էլ ոչ մի զղջում չկա: Իհարկե սա քաջագործություն չէ, որովհետև ես վատ եմ զգում այն մտքից, որ հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, եկել եմ, որ պատիժս կրեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն մեկ տասնյակ մարդիկ ներկայացել են ոստիկանություն, ասելով, որ իրենք են ծեծի ենթարկել Վարդան Հարությունյանին: