|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Թուրքիան այլևս մտադիր չէ հանդուրժել Իդիլիբ անվտանգության գոտու վրա հարձակումները. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է Yerkir.am-ը։
«Թուրքիան այլևս մտադիր չէ հանդուրժել այդ հարձակումները, որոնք տեղի են ունենում ի հեճուկս Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների», - թուրք ղեկավարի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։ Ընդ որում Էրդողանը չի մանրամասնում, թե կոնկրետ որ հարձակումների մասին է խոսք գնում։
Օգտվելով առիթից Էրդողանը նաև հաստատել է, որ Անկարան պատրաստվում է շարունակել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, որը համարում է երկրի միակ օրինական կառավարություն։
Էրդողանը դեռևս ապրիլի 20-ին հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերը ուժեղացրել են Իդլիբ նահանգի վրա հարձակումները, այն դեպքում, երբ Սիրիան վերջին մի քանի ամիսներին բազմիցս է ահազանգել Իդլիբում գտնվող պրոթուրքական ահաբեկչական խմբավորումների հարձակումների մասին։