կարևոր
613 դիտում, 42 րոպե առաջ - 2026-10-19 19:30
Աշխարհ

Թուրքիան այլևս առաջվանը չէ․ Էրդողան

Թուրքիան այլևս առաջվանը չէ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին նախագահական պալատում ընդունել է երկրի բոլոր 81 նահանգները ներկայացնող համայնքապետերին։ Նրանց հետ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է տեղական կառավարման հարցերին և քննադատել ընդդիմությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշել է, որ վերջին 12 տարում ավելի քան 40 հազար համայնքապետի հետ հանդիպումներ է անցկացրել։

Թուրքիայի նախագահը քննադատել է ընդդիմությանը՝ նշելով, որ այն դժվարանում է ընդունել երկրում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև տարբեր հասարակական խմբերի ներկայացվածությունը պետական կառավարման բարձրագույն օղակներում։

«Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ նախագահական համալիրը պետք է բաց լինի հասարակության բոլոր շերտերի համար։

Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ անցկացվող հանդիպումները օրինակ են ծառայել նաև այլ քաղաքական ուժերի համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համայնքապետերի հետ շփումները չպետք է սահմանափակվեն միայն ընտրական ժամանակաշրջաններով։

Էրդողանը նշել է, որ այդ հանդիպումների շնորհիվ հնարավոր է եղել ուշադրություն դարձնել համայնքապետերի աշխատանքային պայմաններին, իրավունքներին, ինչպես նաև պետական կառույցների և քաղաքապետարանների հետ նրանց համագործակցությանը։

Նաև պնդել է, որ շարունակելու է աշխատել հանուն երկրի անկախության, զարգացման և արդարության՝ ծառայելով Թուրքիայի բոլոր 86 միլիոն քաղաքացիներին։