|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այլևս գոյություն չունի ԱՄՆ կատարած այցից հետո։
«Մենք բացատրեցինք մեր բոլոր գործընկերներին, որ Թուրքիայի մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ուղղված է ահաբեկչության և դաշնակիցների դեմ պայքարին… Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա: Գյուլենի կողմնակիցների երթուղին դեպի Եվրոպա այժմ չի՞ անցնում Հունաստանով: Մենք խոսեցինք նրանց հետ, պայմանավորվեցինք, որ երրորդ երկրները չպետք է ներգրավվեն մեր բանակցություններում: Դրանից հետո Միցոտակիսը կոչ արեց ԱՄՆ-ին՝ Թուրքիային F-16-ներ չվաճառել: Դրանից հետո ինձ համար այլևս չկա Միցոտակիս անունով որևէ մեկը: Ամեն դեպքում՝ ԱՄՆ-ը որոշումներ չի կայացնի՝ հետ նայելով նրա հայտարարությանը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո իր ելույթում։