|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի թեյքվանդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի հավակնում: Այդ մասին նա ասաց ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում:
«Նման հարց չի եղել, ու ես երբեք նման բանի չեմ գնա»,- հարցին կտրուկ արձագանքեց նա և մանրամասնեց. «Դեռևս Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ նախագահ լինելու ժամանակ թեյքվանդոյի ֆեդերացիային ԵԿՄ-ում տարածք է հատկացվել։ Ֆեդերացիայի առկայությունն ԵԿՄ-ին օգուտ է տվել այնքանով, որ պատանի ԵԿՄ-ականների հետ պարապմունքներ են անցկացվել, ինչպես նաև մեծ հաջողություններ են ունեցել»:
Հարցին` եթե թեյքվանդոյի ֆեդերացիան իր թեկնածություն առաջադրի նախագահի պաշտոնում, կընդունի՞ առաջարկը, Միքայելյանն արձագանքեց. «Ինձ նման բան չի հետաքրքրել: Ես եկել եմ` Երկրապահը կարգավորեմ, եթե, իհարկե, ընտրվեմ»։