|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն, ինչպես և խոստացել է` այս գիշերը կանցկացնի Մյասնիկյանի արձանի մոտակայքում` այդ կերպ հարգելով մարտիմեկյան զոհերի հիշատակը:
Yerkir.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորնը նկատեց, որ շատերը մարտի մեկի մասին հիշում են, երբ գալիս է այդ օրը: Մարդկանց նման մոտեցումը համեմատելով ընտրությունների հետ` Միքայլեյանն ասաց. «Մեր հիվանդությունն էլ հենց դա է, ընտրությունների ժամանակ էլ, երբ գալիս է վերջին ամիսները` բոլորը սկսում են ցույց տալ, որ սրտացավ են ժողովրդի հանդեպ»:
Անդրադառնալով մարտիմեկյան նոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը Միքայելյանն ասաց. «Ես եթե այսօր Ազգային ժողովում լինեի` դեմ կքվեարկեի այդ հանձնաժողովի ստեղծման նախագծին, որովհետև դրանով արդեն զոհվածների ընտանիքների հոգեբանության հետ են խաղում: Մարտի մեկի առաջին հանձնաժողովն ի՞նչ լուծեց, որ սա լուծի, ուզում են ժամանակի մեջ մեռցնել ամեն ինչ»:
Մանրամասները`yerkir.am-ի տեսանյութում: