|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշում է, որ արարքներ կան, որ աններելի են: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի արած բացահայտումներին, նա ասաց. «Չէի պատկերացնի, որ էդ կարգի բան կարա լինի»:
Պատգամավորը նշեց, թե չի պատկերացնում՝ ինչ հակափաստարկներ կարող են լինել, որ Գրիգորյանն արդարանա: «Անպատժելիությունը եկել է նախորդ իշխանություններից, և նրանք այս ամենին մաս են կազմել։ Եթե խոսքը զենքին վերաբերեր, ապա ես չէի մեղադրի Գրիգորյանին, բայց զինվորից գողանալն արդարացում չունի»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը՝ ինքը ևս ժամանակին եղել է ՀՀԿ անդամ, Միքայելյանն արձագանքեց. «Ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, չեմ եղել հանրասեփական կուսակցության անդամ։ Սրանք հանրասեփական կուսակցության անդամ են։ Գիտեք՝ Վազգեն սպարապետի օրեք Հանրապետական կուսակցությունում ինչ կարգ ու կանոն է եղել։ Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին»։