|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սերժ Սարգսյանի` Կորեայում արձակուրդն անցկացնելու մասին տեղեկությունը, կարծես, հաստատվեց: Նախ կորեական զբոսաշրջային նորությունների «Չոսուն» կայքը հոդված հրապարակեց, որը վերնագրված էր «Հայաստանի նախագահը՝ առողջապահական տուրիստ Կորեայում»: Այնուհետեւ համացանցում հայտնվեց կորեական հեռուստաալիքներից մեկի անդրադարձը Կորեայում Սերժ Սարգսյանի` երիտասարդացման նպատակներով բուժում ստանալուն: Ռեպորտաժում ասվում է, որ Սարգսյանը կլինիկայում կնճիռների հարթեցման եւ ձայնալարերի վերականգնման վիրահատություններ է անցել: Հիմա սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է նախագահի երիտասարդացման հարցը:
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի երիտասարդացմանն անդրադարձավ նաեւ Սասուն Միքայելյանը: «Հիմա, որ նախագահը երիտասարդացել ա, քանի՞ տարեկան ա դարձել, եթե իմանաք, ինձ էլ ասեք, նախագահի հետ կապված` փաստացի իմանանք, թե քանի տարեկան ա դարձել»,- նշեց նա: