|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվայում չեն բացառում, որ Արգենտինայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում հնարավոր է տեղի ունենա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն:
Ռյաբկովը ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է հանդիպմանը, և ամեն ինչ կախված կլինի ամերիկացի գործընկերների որոշումից:
Գագաթաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Դրա շրջանակում պետք է կայանա նաև երկու պետությունների ղեկավարների հանդիպումը: