|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Ջոն Քերին հնարավոր է հանդիպեն փետրվարի 26-ին Բեռլինում, սակայն դեռեւս կոնկրետ պայմանավորվածություն չկա. ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Ըստ նրա` քանի որ Քերին եվրոպական շրջագայություն է սկսելու, ապա բեռլինյան հանդիպման հնարավորությունն ակտիվորեն քննարկվում է: Միաժամանակ, Ռյաբոկովն ընդգծել է, որ «այդ թեմայով դեռեւս ասելու բան չկա»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների հարցով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը հայտարարել էր, որ Լավրովի եւ Քերիի առաջիկա բանակցությունների օրակարգի հիմնական հարցը լինելու է ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումը: