|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որում անդրադարձել է իր` Մոսկվա կատարած այցին:
Հարցին` ինչպես է անցել հանդիպումը, նա ասել է. «Հանդիպումն անցել է հիանալի: Մենք շատ երկար քննարկել ենք մեր հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը: Փաստացի մեր հարաբերություններում չկա ոչ մի խնդիր»:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ այցի ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ինչպես դա եղել է Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, Փաշինյանը պատասխանել է, որ մինչ օրս կայացած իր այցերը աշխատանքային են եղել: «Ես դեռ պաշտոնական այցով չեմ եղել Մոսկվայում, իսկ ՌԴ նախագահը` Երևանում»,- նշել է նա:
Փաշինյանը նաև հայտնել է, որ հրավիրել է ՌԴ նախագահին Երևան: «Մենք պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս այցը կկայանա, եթե ոչ` այս տարվա վերջին, ապա` մյուս տարվա սկզբին»,- նշել է նա: