|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մոսկվան Կիևից որևէ մակարդակով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես չգիտեմ`ինչ պրակտիկա է առկա Ուկրաինայում, քանի որ, օրինակ շատ այլ երկրներում, երդման արարողությանը ընդհանրապես որևէ օտարերկրյա առաջնորդի ներկայություն չի նախատեսվում»,- ասել է նա:
Ըստ Պեսկովի` ինքը չգիտի` Պուտինը կշնորհավորի՞ Զելենսկիին, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Զելենսկիի երդման արարողությունը կկայանա մայիսի 20-ին: