|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի գնալու Մինսկ` Ալեքսանդր Լուկաշենկոյի երդման արարողությանը: Արարողության ժամանակ Ռուսաստանը ներկայացնելու է Բելառուսիայում ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը: Նա է մասնակցության հրավերը ստացել:
Լուկաշենկոյի երդման արարողությունը տեղի է ունենալու հունվարի 21-ին` Մինսկում: Հոկտեմբերի վերջին Մեդվեդեւն իր բլոգում տեսահոլովակ էր տեղադրել, որում Լուկաշենկոյի հանդեպ աննախադեպ սուր քննադատությամբ էր հանդես գալիս:
Մասնավորապես` Մեդվեդեւը հայտարարել էր, թե Լուկաշենկոն իր նախընտրական քարոզարշավը հակառուսական գաղափարների հիման վրա է կառուցելու:
Սակայն ընտրություններից մի քանի օր առաջ Լուկաշենկոն լրագրողներին հայտնել էր, թե հաշտվել է իր ռուս գործընկերոջ հետ:
Հիշեցնենք, որ նրա նախագհ ընտրվելու մասին լուրը հաղորդելուց հետո զանգվածային անկարգություններ էին եղել մայրաքաղաքում, ձերբակալվել են ընդդիմադիր գործիչներ:
Լուկաշենկոյի մրցակիցներից շատերն էլ ներկայումս ազատազրկված են: Այս իսկ պատճառով Բելառուսիայում Եվրամիության երկրների դեսպանները չեն մասնակցելու նրա երդման արարողությանը:
Այս մասին գրում է Газета.ru-ն: