|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեք հեկտար պտղատու այգին սահմանամերձ Բաղանիսում արդեն իրականություն է :
Այսօր Բաղանիսի «Սնձնուտ» հանդամասը մարդաշատ էր:ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ)-ի ղեկավար՝ Դմիտրի Մարիասինի գլխավորությամբ և ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները (Ծրագիրը ֆինասավորվել է ՌԴ-ի կողմից ) միասին մասնակցեցին պտղատու այգիների հիմնման ծառատունկին:
Ծրագրի շրջանակներում հիմնվում է հոնի պնդուկի և ընկույզի երեք հեկտար մասիվ այգի իր առանձին ցանկապատով և ոռոգման կաթիլային համակարգով: Հողի փխրեցումից հետո իրականացվել է ցանկապատման աշխատանք և այսօր կատարվեց ծառատունկ:
Ծրագրին մասնակցում են չորս շահառու,որոնք վարելահողի սեփականատերերն են և պարտավորվել են 20 %-ի չափով մասնկացություն ունենալ ծրագրի իրականացմանը:
Հ.Գ. Հողը պահելուց զատ այն պետք է նաև մշակել,որ անպետք չդառնա: Սահմանը ամրացման ևս մեկ քայլ»:

