|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ երեկոյան և այսօր հակառակորդն ինտենսիվորեն կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Yerkir.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ կրակոցներն արձակվել են առավոտյան ժամը 11-ի սահմաններում: «Բարեբախտաբար, դպրոցի տոնական միջոցառումը տեղի է ունեցել, և մարդկային կորուստներ չկան»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ, շնորհիվ մեր սահմանապահների, իրավիճակը խաղաղվել է:
Միջոցառմանը ներկա` Հայ օգնության միության (ՀՕՄ) անդամները նույնպես ականատես են եղել կրակոցներին: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՕՄ-ի ատենապետուհի Նարինե Գալստյանը հայտնեց, որ «Ամուր սահման` հզոր հայրենիք» նախաձեռնության շրջանակներում գրենական պիտույքներ էին տարել սահմանամերձ գյուղերի, այդ թվում` Բաղանիսի տարրական դասարանների աշակերտների համար: Գալստյանը պատմեց, որ գյուղ այցելած ՀՕՄ-ուհիները լսել են կրակոցների ձայները: