|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի բողոքը` կապված Սաբաիլի շրջանային դատարանի որոշման հետ. հայտնում է АПА-ն: Դատարանը չի բավարարել բողոքը:
Մուխթարլիին Բաքվում մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժային դիմադրություն ցույց տալու վերաբերյալ: Նա նաև մեղադրվում է Ադրբեջանի սահմանն անօրինաբար հատելու և մաքսանենգության մեջ:
Հիշեցնենք, որ լրագրողի փաստաբանը Кавказский узел-ին հայտնել էր, որ Վրաստանում անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա և հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկն ու նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության և սահմանը անօրինաբար հատելու մեջ: