|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մունդիալ 2014: D խումբ: Իտալիայի հավաքականը վճռորոշ խաղում մրցեց Ուրուգվայի հետ: 1/8 եզրափակիչ փուլ դուրս գալու համար Պրանդելիի սաներին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Հանդիպման 59-րդ րոպեից իտալացիները ստիպված էին հանդիպումը շարունակել 10 հոգով: Կարմիր քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Մարկիզիոն: 81-րդ րոպեին Դիեգո Գոդինը գրավեց Բուֆոնի դարպասը և ուրուգվայցիներին դուրս բերեց 1/8 եզրափակիչ, իսկ իտալացիները դուրս մնացին հետագա պայքարից:
Խմբի մյուս խաղում Կոստա Ռիկան և Անգլիան չգրավեցին միմյանց դարպասը:
D խմբում մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է`
| # | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Կոստա Ռիկա | 3 | 2 | 1 | 0 | 3 | 7 |
| 2 | Ուրուգվայ | 3 | 2 | 0 | 1 | 0 | 6 |
| 3 | Իտալիա | 3 | 1 | 0 | 2 | -1 | 3 |
| 4 | England | 3 | 0 | 1 | 2 | -2 | 1 |