|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքուն շարունակում է անազատության մեջ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բաքվի դատարանը ևս հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԳ նախկին նախագահ Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկարացվել էր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը՝ ևս հինգ ամսով։