|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Հայտնել ենք, որ այսօր Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Ավրորա» մրցանակի հավակնորդներին և պատասխանել լրագրողների հարցերին:
Լրագրողները հետաքրքրվեցին Ռուբեն Վարդանյանից` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն խոսակցությունները, թե նա պատրաստվում է քաղաքականություն մտնել: Նա պատասխանեց, որ ՀՀ քաղաքացի չէ և նման մտադրություններ չունի:
«Ես ՀՀ քաղաքացի չեմ, ես անում եմ Հայաստանի համար այնքան, ինչքան կարողանում եմ: Ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ավելի կարևոր է: Ինձ համար դա ավելի կարևոր է, քան քաղաքականություն մտնելը: Ինձ պետք չէ քաղաքականություն մտնել, իմ օգնությունը ես կարող եմ անել, և դրա համար ինձ պաշտոն պետք չէ»,- հայտարարեց Ռուբեն Վարդանյանը: