կարևոր
3799 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 17:25
Քաղաքական

Նման միջադեպեր, գուցե ավելի վատ կարգի, էլի եղել են և ոստիկանությունը նման օպերատիվություն չի ցուցաբերել․ Աղվան Վարդանյան

Փակ նիստի ժամանակ ինչ-որ մի պահի լարվածություն է առաջացել և պարոն Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացրել է, սկսել է բարձր ձայնով ինչ-որ բանել ասել, պատգամավոր Մհեր Սահակյանը ասել է ձայն մի բարձրացրեք, մի պահ Վլադիմիր Վարդանյանը կանգ է առել, իբրև կուլտուրական մարդ, բայց հետո հիշել է, որ ինքը ՔՊ-ական պատգամավոր է, ասել է լավ եմ անում գոռում եմ, ում վրա կուզեմ կգոռամ, ձեռքը խփել է սեղանին։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Դրանից հետո Սահակյանի պատկերացմամբ գալիս են, որ իրեն հարվածեն, ինքնապաշտպանական բնազդով  առաջինը ինքն է հարվածել։ Տհաճ միջադեպ է իհարկե, պարոն Վարդանյանը վնասվածք է ստացել, տեղափոխվել հիվանդանոց, դուրս գալուց ասել է այնպես արեք, որ աղմուկ չբարձրանա, լրագրողները չիմանան։ Բայց այդ պահին հայտնվել է Անդրանիկ Քոչարյանը, սկսել է հանձնարարություններ տալ, ԱԺ-ի մուտքերը փակեք, Սահակյանը դուրս չգա, ոստիկանություն կանչեք։ Երբ եկա Աժ խոսում էինք, այնտեղ էր նաև Սահակյանը, որոշեցինք բարձրանալ Ռուբեն Ռուբինյանի սենյակ, հասկանալու թե ինչ վիճակ է, փորձում էինք հարթել վիճակը առանց ավելորդ բաների, մեզ ասացին, որ ոստիակնությունը արդեն տեղյակ է, ոստիակնությունը Սահակյանի հետ նախնական գործողությունները կանի, հետո կտեսնենք։ Վերևում պարոն Օհանյանի սենյակում արդեն ոստիկանությունն էր, մեկը համազգեստով, մյուսները քաղաքացիական համազգեստով, խնդրեցին կանչենք պարոն Սահակյանին, կանչեցինք և ասեցին, որ ձերբակալված է և պետք է տեղափոխեն քննչական։ Խնդրեցին, որ հրավիրվի փաստաբան, որ այնտեղ ներկա լինի, արդեն պատրաստվում էին տանել պարոն Սահակյանին, այդ ժամանակ խմբակցության սենյակ մտավ Ալեն Սիմոնյանը բորբոքված, ծեծել են պատգամավորի և այլն, այդ ժամանակ ներս լցվեցին ևս մի քանի քաղաքացիական համազգեստով ոստիկաններ, քաշքշելով Սահակյանին դուրս բերեցին միջանցք և տարան Արաբկիրի ոստիկանություն։ Տեղեկացա, որ այնտեղ ավարտել են նախնական գործողությունները և տանելու են Երևանի քննչական, իբրև փաստաբան կմիանա Ռուբեն Մելիքյանը այդ գործողություններին»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ եղել են նման միջադեպեր, գուցե ավելի վատ կարգի, ոստիկանությունը նման օպերատիվություն չի ցուցաբերել․

«Ասացին, որ Անդրանիկ Քոչարյանն է զանգել այս ու այն կողմ, հանձնարարություններ տվել, նա ո՞ւմ է հանձնարարություն տալիս փակել մուտքերը ու ելքերը, ոստիկանություն կանչել, սա մեր իրականությունն է, ՔՊ-ական իշխանության իրականությունն է»,- ասաց նա։