|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատրաստ է առաջարկել պատժամիջոցների չեղարկում միջուկային զինանոցի կրճատման դիմաց. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թրամփը նաև քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում` նշելով, որ դրանք հանգեցրել են հումանիտար սարսափելի իրավիճակի:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանված: Եկեք տեսնենք` արդյո՞ք չի կարելի լավ պայմանավորվածությունների հասնել Ռուսաստանի հետ: Սկզբի համար ես կարծում եմ, որ պետք է կրճատել միջուկային զինանոցը և կրճատել էականորեն»,- նշել է նա: