|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49։
Մասնաճյուղի ավելի ընդարձակ տարածքը հնարավորություն է տալիս սպասարկել հաճախորդների աճող հոսքը և ապահովել սպասարկման հարմարավետ պայմաններ։ «Թումանյան» մասնաճյուղում հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ բանկային հաշիվների բացում, քարտերի, ավանդների և վարկերի ձևակերպում, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում և այլ գործառնություններ։ Մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-ից 16:30, շաբաթ և կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր։
Մասնաճյուղային ցանցի զարգացումը շարունակում է մնալ Յունիբանկի՝ բանկային ծառայությունների հասանելիության բարձրացման ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը։ Բանկը հետևողականորեն զարգացնում է սպասարկման ժամանակակից ձևաչափերը՝ համատեղելով թվային բանկինգի հնարավորությունները մասնաճյուղերում սպասարկման հետ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ մասնագետի խորհրդատվություն և աջակցություն ֆինանսական հարցերի լուծման գործում։