|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանում բացվեց Յունիբանկի թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝ Գարգեին Նժդեհ 34, 4/1:
Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝ ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն: Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով:
Ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկման համար: