|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եմենի հութիներն արագ տեմպերով առաջ են շարժվում Կարմիր ծովի ափի երկայնքով: Հութիները հաղթանակ են տարել Եմենի կառավարական ուժերի նկատմամբ՝ գրավելով ծովափնյա Մոխա քաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Ըստ հրապարակման՝ սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները:
Ըստ հրապարակման՝ սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները:
Ըստ հութիներին մոտ կանգնած աղբյուրների՝ Մոխայի գրավումը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են գրավել ամբողջ Եմենը:
Միևնույն ժամանակ ականատեսները AFP գործակալությանը հայտնել են, որ հութիների ուժերը գրավել են նաև Կարմիր ծովի հարավում գտնվող Զուքար կղզին:
Վերջին օրերին սրված հակամարտությունը դուրս է եկել երկրի սահմաններից և հասել մինչև Սաուդյան Արաբիա, որը սատարում է Եմենի հարավում գործող միջազգայնորեն ճանաչված կառավարությանը: Հութիների հարվածներից օրերս թագավորությունում ավելի քան 70 մարդ է վիրավորվել: Էր Ռիադը պատասխան տասնյակ ավիահարվածներ է հասցրել հութիների դիրքերին:
Անցյալ շաբաթվանից մինչև օրս, ըստ AFP-ի հաշվարկների, Եմենում մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ, 20 000 մարդ տեղահանվել է:
Այս ֆոնին Իսլամաբադը նախազգուշացրել է՝ հութիների շարունակական հարձակումների պատճառով կարող է գործի դրվել օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որի հիմքում ընկած է հավաքական պաշտպանության սկզբունքը: