|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լիբիայի նոր իշխանությունները գրավել են երկրի հարավում գտնվող խոշոր Սաբհա քաղաքը, որը մինչ այդ կադաֆիականների վերահսկողության տակ էր. տեղեկացնում է BBC-ն:
Քաղաքը դիտվում էր որպես գնդապետ Մուամար Կադաֆիի եւ նրա շրջապատի հնարավոր ապաստան, սակայն նրանց գտվելու որեւէ հետք քաղաքում չի հայտնաբերվել:
Սաբհան ռազմավարական նշանակություն ունեցող դիրքում է. քաղաքի կողքով է անցնում դեպի Նիգեր գնացող մայրուղին: Իսկ դեռեւս կադաֆիականների ձեռքում գտնվող Սիրտ եւ Բենի-Վալիդ քաղաքները վճռական դիմադրություն են ցույց տալիս: