|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
«Երեկ հասարակության գիտակից հատվածը միանգամայն արդարացիորեն իր զայրույթն արտահայտեց Առուշ Առուշանյանի ՔՊ-ացման ու քաղաքական֊բարոյական հողի վրա ինքնասպանության փաստի կապակցությամբ։
Էս ամենի կողքին կարևոր է անդրադառնալ նաև մեդալի մյուս երեսին ու հերթական անգամ ցույց տալ ՔՊ֊ի իրական ու անբարո դեմքը։
Բա հինգ տարի է` Առուշին ամենավերջին ձևերով ու ձևակերպումներով ինչ ասես ասում ու դրանց որոշ մասն էլ իր հանդեպ իրագործում էիք։ Հիմա ի՞նչ պատահեց։ Հենց ենթարկվեց` լողացրիք, մաքրվե՞ց։
Հիմա` կա'մ ՔՊ֊ն Առուշից հրապարակավ ներողություն պիտի խնդրի, պիտի ասեն, որ նախորդիվ Առուշի հանդեպ անբարոյականություն են արել, կա'մ չխնդրելու դեպքում կստացվի, որ այս խմբակի համար ցանկացած ոք իրենց բնորոշմամբ հանցագործ է, ընտրակեղծարար, կաշառատու կամ թալանչի մինչև այն պահը, քանի դեռ չի կզել ու դարձել յուրային»։